Քաղաքականություն

Զարուհի Փոստանջյանը չցանկացավ մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի որոշումը

1 րոպեի ընթերցում

Զարուհի Փոստանջյանը չցանկացավ մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում մեկնաբանել Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունը լքելու փաստը: Ազգային ժողովում լրագրողների բազմաթիվ հարցերին Զարուհի Փոստանջյանը կարճ պատախսան տվեց: «Մեկնաբանություն չունեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հաիկոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում