Կառավարությունը պատրաստ է քննարկել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու ողջամիտ առաջարկները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ վարչապետը և Դոն Գրենթհեմը շրջել են կենտրոնում՝ ծանոթացել նրա գործունեությանը և արդյունքներին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև Հայաստանում գործող մի շարք սկսնակ ընկերությունների (Start-Up) ղեկավարների հետ՝ ծանոթացել նրանց արտադրանքներին, քննարկել սկսնակ ընկերությունների զարգացման հնարավորություններն ու ուղիները: Նշվել է, որ սկսնակ ընկերություններից շատերն իրենց արտադրանքը մշակելիս ներգրավված են եղել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող Աքսելերացիայի ծրագրին, կենտրոնի աջակցությամբ կարողացել վերջնական տեսքի բերել իրենց արտադրանքը և ներգրավել ներդրողների: Աքսելերացիայի ծրագրի շրջանակում կենտրոնն աջակցություն է ցուցաբերել 100-ից ավելի սկսնակ ընկերությունների, որոնք իրենց արտադրանքների մշակման համար կարողացել են ներգրավել 1,5 մլն դոլարի ներդրումներ: Տեղեկացվել է, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կազմակերպմամբ անցկացված Seedstars Yerevan 2014-ում հաղթող դարձած Solo Learn թիմը Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված Seedstars մրցթույթում զբաղեցրել է առաջին տեղը և ստացել մեծածավալ ֆինանսավորում:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է նաև կենտրոնում ընթացող պրակտիկայի ծրագրին, որն իրականացվում է «Պրաեմիում» ավստրալական ընկերության հետ: Ծրագրի շրջանակում կենտրոնը կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում Հայաստանում նոր գրասենյակ բացած համաշխարհային այս ընկերության համար, որի ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանին և Դոն Գրենթեհեմին են ներկայացրել Հայաստանում ՏՏ ընկերություն հիմնելու հեռանկարները և կարևորել կենտրոնի դերը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում:

Տեղեկացվել է նաև, որ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնն իր չորսամյա գործունեության ընթացքում վերապատրաստել է ավելի քան 3000 ուսանողների, որոնք ներկայում աշխատում են առաջատար ՏՏ ընկերություններում:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և կարևորել սկսնակ ընկերությունների գործունեությունը՝ ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ նորարական լուծումներ ստեղծելու տեսանկյունից: Վարչապետը նշել է, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ և կառավարությունը պատրաստ է քննարկել ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին օժանդակություն ցուցաբերելու յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ: Վարչապետը հիշեցրել է նաև, որ գործադիրը ՏՏ ոլորտում ստեղծվող ընկերություններին տրամադրում է հարկային արտոնություններ:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան