Քաղաքականություն

Իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ:

ՀՀ նախագահը, ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, նշել է, որ ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպման ընթացքում քննարկել են սուր հարցեր, «քննարկումը, ավանդույթի համաձայն, անկեղծ բնույթ է կրել»:

«Ես ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին տեղեկացրեցի Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրության մասին՝ ուշադրությունը հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով լարվածության աճի էական սպառնալիքի վրա: Կրկին չեմ անդրադառնա այդ հարցին, միայն կնշեմ, որ իրադրությունը սրելու ադրբեջանական կողմի փորձերը՝ միջազգային հանրակցության համարժեք հակազդման բացակայության դեպքում, հղի են ամբողջ տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում