Պաշտոնական

ՀՀ Նախագահը 50-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը 50-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ձեր պետական գործունեությունը արժանացրել է Ձեզ հայրենակիցների վաստակած հարգանքին, ծանրակշիռ ներդրում է կատարել Ռուսական պետականության զարգացման և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում:

Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետևողականությունը:

Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը և պատրաստ եմ շարունակել այդ կառուցողական երկխոսությունը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հետագայում նոր նախաձեռնություններով և փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և եղբայրական ժողովուրդների բարգավաճման:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում