Գյումրեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին գյումրեցիները մեծ ոգևորությամբ դիմավորեցին հայրենի քաղաքում: Մինչ Սպիտակ արջի պատվին կազմակերպված կեսգիշերային տոնակատարության մեկնարկը, գյումերցիների մեծ խումբ էր մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ դհոլ-զուռնայով ուրախ տրամադրությամբ դիմավորլու մարզիկին: Քաղաքի մուտքի մոտ հավաքված երկրպագուների մեկ ուրիշ խումբ մեծ ոգևորությամբ մարզիկին դիմավորեց հենց այստեղ:

Հունահռոնիկան ոճի ըմբշամարտի աշխարհի արդեն կրկնակի չեմպիոնին Գյումրու մուտքի մոտ շնորհավորելուց հետո բազմությունն ուղևորվեց դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ« ուր հավաքվել էին ոչ միայն այս մարզաձևի երկրպագուները, այլ նաև նրանք, ում համար Արթուրի հաղթանակը մարզական ավանդույթներ ունեցող հայրենի քաղաքով կրկին հպարտանալու առիթ էր տվել: Հրապարակում էին նաև քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գյումրեցի մարզիկի պատվին հրապարակում տոնական համերգային ծրագիր էր կազմակերպվել:

«Այսպիսի երիտասարդներին պետք է ոգևորենք ու խրախուսենք« որպեսզի սպորտային քաղաք Գյումրին դառնա աշխարհի սպորտային քաղաքը: Մենք վստահ ենք, նաև օլիմպիական ոսկին է գալու Գյումրի», - շնորհավորելով գյումրեցիներին Արթուր հաղթանակի կապակցությամբ` նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, շնորհավորելով Արթուրին բոլոր գյումրեցիների անունից, մաղթեց, որ հաջորդ տարի Արթուրը Գյումրի վերադառնա օլիմպիական մեդալով:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ