Սփյուռք

Արգենտինացի պրոֆեսորը չի ղզջում, որ Արցախ այցելության համար հայտնվել է Բաքվի սեւ ցուցակում

2 րոպեի ընթերցում

Արգենտինացի պրոֆեսորը չի ղզջում, որ Արցախ այցելության համար հայտնվել է Բաքվի սեւ ցուցակում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի «Սիրանուշ» կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 24-ամյակին նվիրված միջոցառման մեկնարկը տրվել է արգենտինացի պրոֆեսոր, քաղաքական մեկնաբան Մարսելո Սանտելմիի ելույթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, պրոֆեսորն իր ելույթում շեշտել է, որ տեսել է բազմաթիվ պատերազմներ, շատ արյուն ու ցավ եւ հասկացել, որ միայն այդ ճանապարհով է գալիս ազատությունը: «Շատ հաճախ ազատությունն արժե այդ ցավը, արժե որ պայքարես: Արցախի ժողովուրդը ձեռք է բերել այդ իրավունքը` լսել ազատության ձայնը: Արցախի ժողովրդի համար դա շատ դժվար է եղել, սակայն նրանք կարողացել են դա անել, եւ այսօր Ստեփանակերտը եվրոպական մակարդակի քաղաք է»,- ասել է նա:

Սանտելմիի խոսքով` ինքը եւ բազմաթիվ այլ գործիչներ հայտնվել ենք Բաքվի սեւ ցուցակում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, սակայն իր այցելության համար պրոֆեսորը չի զղջում: «Իմ կարծիքով կա ընդամենը մի քայլ որ պետք իրականացել. պետք է քայլել, հետ նայել եւ ասել անխուսափելին: Իրականությունն ասողին ճնշում են, քանի որ Ադրբեջանը գիտի, թե այդ իրականությունն իր վրա ինչպես կանդրադառնա: Ես ընդամենը ասել եմ այն, ինչ տեսել եմ եւ ես հույս ունեմ, որ մի օր Բաքուն կտեսնի եւ կհասկանա, թե ինչ է իրականում կատարվել եւ այսօր ինչ է տեղի ունենում Ստեփանակերտում»,- ասել է նա:

Միջոցառմանը մասնակցել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում