Ռազմական փորձագետի գնահատմամբ Հայաստանը ճիշտ է վարվում, որ սահմանային լարվածության ժամանակ չի դիմում ՀԱՊԿ-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ ինչ-որ հաջողությունների կարող է հասնել` կդիմեր կտրուկ քայլերի: Իսկ այն, ինչ նրանք են անում, ռազմական առումով անիմաստ է: Տեսակետը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով հարցին, թե սահմանային լարվածության ժամանակ Հայաստանը ինչու չի դիմել ՀԱՊԿ-ին, Վրթանեսյանը հիշեցրեց, որ խնդրում, որպես միջնորդ կողմ, հանդես է գալիս ոչ թե ՀԱՊԿ-ը այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Այդ ձևաչափին մենք համաձայն ենք և աշխատում ենք: Կարծում եմ, որ ՀՀ ռազմական ղեկավարությունը դեռևս հարկ չի համարում դիմել ՀԱՊԿ-ին: Ռազմական առումով մենք մեր խնդիրները լրիվ կատարում ենք, ի՞նչ կարիք կա ուրիշ միջնորդ բերել այս պահին: ՀԱՊԿ-ի դերը, որքան ես եմ հասկանում, Ադրբեջանի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիայի ախորժակը զսպելն է: Եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին և մերժում ստանա՝ այդ դեպքում իմաստ ունի քննարկել, թե ինչն է խնդիրը»,- ասաց նա` հավելելով, որ այս առումով Հայաստանի ղեկավարությունը ճիշտ որոշում է կայացրել:

Հայերեն

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները