Միջազգային

Դամասկոսում ցուցադրվում են Պալմիրայից փրկված արձանները

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում ցուցադրվում են Պալմիրայից փրկված արձանները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում բացվել է հնագույն Պալմիրա քաղաքին նվիրված ցուցադրություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով SANA-ն, «Պալմիրայից Դամասկոս» խորագիրը կրող ցուցադրության կենտրոնում Զենոբիա թագուհու արձանն է։ Նրա կառավարման տարիներին Պալմիրան դարձել է ինքնուրույն պետության մայրաքաղաք, որը ներառել է Սիրիան, Փոքր Ասիան և Եգիպտոսը։ Թանկարժեք քանդակը հաջողվել է փրկել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից:

Սիրիայի զբոսաշրջության նախարարի խոսքով՝ այդ ցուցադրության գլխավոր նպատակը Պալմիրայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ուշադրություն գրավելն է։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը բավարար չափով չի գործում՝ հնագույն քաղաքը ծայրահեղականներից պաշտպանելու համար:

Այս տարվա մայիսի 5-ին «Իսլամական պետության» գրոհայինները զավթել էին հնագույն Պալմիրա քաղաքը եւ ոչնչացրել քաղաքի մշակութային վայրերը: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Քաղաքի կառուցումը թվագրվում էմ.թ.ա. 1-2-րդ դարերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում