Փարաջանովի անվան թատրոնը Ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում: Քսան տարվա պատմություն ունեցող թատրոնը ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Երևանում կցուցադրի երկու ներկայացում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն նշեց, որ «Արմենիադան» բեմադրությունն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում:

«Թատրոնն այս ներկայացումը ապրիլին ցուցադրել է Մոսկվայում: Սեպտեմբերի 22-ին կներկայացնենք Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում: Թատրոնն առաջին անգամ չէ Հայաստանում: Սա արդեն երկրորդ այցն է, առաջին անգամ այստեղ էինք 2009 թվականին` Սերգեյ Փարաջանովի հոբելյանի կապակցությամբ»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Վլադիմիր Գաբբեի խոսքով, թատրոնի դերասանների մեծ մասը ռուսներ են: «Այցը Հայաստան` մաեստրոյի հարազատ վայրերը, մեզ համար անչափ կարևոր է»,-նշեց նա:

«Արմենիադա»-ի բեմադրությունն իր դրամատուրգիական խորությամբ և պատկերավորման պլաստիկայի երևակայական գծերով հիշեցնում է Փարաջանովի այլաբանական պոետիկայի, Սևակի շիկացած խոսքի, Հայաստանի հին արքետիպերի բազմաչափ միահյուսման, Նարեկացու աշխարհի, մեծ ազգի հավիտենական իմաստության և անըմբռնելի Երազի խաչմերուկը:

«Գլխավոր կերպարներն են Ժամանակը և Հայաստանի հոգին` Ջանը: Նրանց երազների, առեղծվածի առասպելն է բեմադրության հիմքում: Այն ժանրերի սինթեզ է.բեմում կան կինոինստալյացիաներ, հզոր կենդանի երաժշտություն, խորը փիլիսոփայական խոսք»,-նշեց Վլադիմիր Գաբբեն:

Վլադիմիր Գաբբեն տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին մեկ այլ ներկայացում կցուցադրվի, որը կոչվում է «Կյանքը «բիս»-ով չես խաղա»: «Այս տարի լրանում է մեր թատրոնի 20-ամյակը, շատ ուրախ ենք, որ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում է շքանշան հանձնել թատրոնին այդ առթիվ: 20 տարի թատրոնը ՌԴ-ում ներկայացնում է հայ մեծ վարպետի կերպարը: Մենք չենք կրկնօրինակում Փարաջանովի ֆիլմերը, չենք բեմադրում նրա սցենարները: Մեր յուրաքանչյուր ներկայացում նման չէ մյուսին»,-ընդգծեց Վլադիմիր Գաբբեն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով, իրենք տարեկան 3-5 ներկայացում են բեմադրում: «5 հայ դերասաններ կան, որոնք թատրոնի հիմնադրման օրվանից աշխատում են այստեղ: Հյուրախաղերով հաճախ ենք հանդես գալիս Եվրոպայում, իսկ առաջիկայում Ֆրանսիայում ելույթներ կունենանք: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցները մինչև տարեվերջ պատրաստում են «Արմենիադա»-ի հյուրախաղերը` Հայոց ցեղասպանության հիշատակի օրերի շրջանակներում»,-նշեց նա:

Հայերեն English Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres