Հայաստանի ռուսական ռազմակայանում զորանոցները վերակառուցվում են պայմանագրով ծառայողների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զորանոցների վերակառուցումը, ինչի արդյունքում դրանք բնակարաններ կդառնան պայմանագրով ծառայող զինվորականների համար: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Զորանոցների վերասարքավորման նախապատրաստումն սկսվել Է տարեսկզբին: Նախապատրաստական միջոցառումների շնորհիվ կատարվել Է կառույցների վիճակի նախագծային գնահատում, որոշվել են մոնտաժման աշխատանքների ուղղությունները եւ անհրաժեշտ նյութերի եւ գործիքների ցանկը:

«Բոլշայա կրեպոստ» («Մեծ ամրոց») զինվորական ավանում զորանոցների շահագործումն սկսվել Է տակավին 18-րդ դարում: Մեծ ամրության նյութից՝ կրաքարային տուֆից կառուցման շնորհիվ շենքերը գտնվում են սարքին վիճակում: Շինարարների գնահատմամբ՝ պլանավորվող վերակառուցումից հետո պատմական շենքերը դեռ երկար ժամանակ կծառայեն առանց հիմնանորոգման:

Մինչեւ ընթացիկ տարվա վերջը պլանավորված Է չորս զորանոցներ վերասարքավորել Գյումրիի զինվորական կայազորում, որտեղ կտեղավորվեն շուրջ 100 պայմանագրորդ-զինծառայողներ:

Զինվորական ավանների տարածքում, բացի բնակելի օբյեկտներից, ընթանում Է կաթսայատների, ճաշարանների եւ օժանդակ օբյեկտների վերականգնումը:

Հայերեն Русский

Գործարարները Կառավարությանը կներկայացնեն ոլորտային խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

ԿԲ-ի սթրես թեստի համաձայն՝ գազի գնի 10 տոկոս բարձրացումը կարող է բերել 0,6 տոկոս գնաճի

ԱԽՏՀ առաջնորդներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր

ԿԲ նախագահը կարևորում է տնտեսական ռիսկերին բյուջետային պահուստներով արձագանքելը

Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP

Ամերիկյան խորհրդատվական ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին ներկայացրել է երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ

Երևանում կկայանա միջազգային ջազային ֆորում, որտեղ կներկայացվի ակումբների միջև փոխանակման հարթակ

Սի-Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվել է