1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը մտադիր է զբաղվել NBC հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Icon» (Կուռք) սերիալի պրոդյուսերությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Harper Bazar-ը, սերիալը իրական պատմություն է. ներկայացնում է 80-ականներին երկու ընկերությունների` «Ford Modeling Agency»-ի եւ «Elite Model Management»-ի միջեւ մրցավազքը:
Սերիալում բոլորը հերոսների անունները մտացածին են եւ չի նշվում, թե որ կերպարը որ մոդելին է մարմնավորում: