ԱԺ նախագահն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Ուկրաինայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար:

ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը, խորհրդարանական բարեկամական խմբերի արգասաբեր աշխատանքը: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա լուծել իր առջեւ ծառացած խնդիրները, եւ խաղաղությունը երկրում կվերահաստատվի: Խորհրդարանի ղեկավարը Իվան Կուխտային հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան իր երախտագիտությունն է հայտնել խորհրդարանին և նրա ղեկավարին համգործակցության, դեսպանատան նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար: Իվան Կուխտան նշել է, որ իր պաշտոնավարման տարիներին եղել են փոխայցեր, արդյունավետ շփումներ երկու երկրների խորհրդարանականների միջեւ: Անդրադառնալով Ուկրաինայի հայկական համայնքին՝ դեսպանն ընդգծել է երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները եւ կարեւորել առաջիկա համագործակցության հեռանկարները:

Հայերեն English Русский

2026-ի պետբյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն. Վարչապետի ամբողջական ելույթը ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բալիում անցկացված կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայաստանցի աշակերտները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ

Երևանի քաղաքապետն անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո երթևեկելի հատվածի ազատման օրինագծին

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի առաջին մրցակիցը ՉԼ որակավորման առաջին փուլում

Վարորդական իրավունքի վերականգնման դեպքում կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով․ ՆԳ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է օրենքի նախագիծը

Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին

ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC