Սպորտ

Անուշ Գրիգորյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Անուշ Գրիգորյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը նվաճեցԵվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնիտիտղոսը:

Հունգարիայում ավարտվեց բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի առաջնությունը, ուր ամենից բարձր ծածանվեց նաև հայոց եռագույնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը վստահ ելույթներով հաղթեց իր բոլոր մրցակիցներին և կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որին մեր մարզուհին ոչ մի հնարավորություն չտվեց:

Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում