Տնտեսություն

Ճապոնիայից տարեկան 10 հազար մարդ է այցելում Հայաստան

3 րոպեի ընթերցում

Ճապոնիայից տարեկան 10 հազար մարդ է այցելում Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հատաքրքրված է խորացնել երկկողմ տնտեսական հարբերությունները Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպան Տագուչին նշեց, որ ներկայումս դեսպանատունն ուսումնասիրում է առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Մինչև հիմա հայ-ճապոնական տնտեսական համագործակցությունը գլխավորապես հիմնված է եղել Ճապոնիայի կողմից տրամադրած տնտեսական օգնության վրա: Մենք ավելի քան 400 մլն դոլարի նվիրատվություն ենք կատարել Հայաստանում: Ես կարծում եմ` այսուհետ պետք է հետազոտել այլ որոլտներում, ինչպես օրինակ` առևտրի և ներդրումների, համագործակցության հնարավորությունները»,- ընդգծեց Ճապոնիայի դեսպանը:

Դիվանագետը հավելեց, որ այդ մասին զրուցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով ցանկություն է հայտնել, որ երկկրողմ առևտրային հարաբերությունները խթանվեն և ավելի շատ ներդրումներ ներգրավվեն Ճապոնիայից դեպի Հայաստան: «Մեր դեսպանատունն այժմ հետազոտություն է կատարում` պարզելու համար, թե հատկապես որ հայկական ապրանքներն են հետաքրքիր ճապոնացի գործարարներին: Իմ կարծիքով` խուստումնալից ոլորտ է գինու արտադրությունը: Հայաստանի և Ճապոնիայի միջև եղած աշխարհագրական մեծ հեռավորությունը դժվարացնում է միրգ-բանջարեղենի արտահանումը Ճապոնիա»,- ասաց դեսպանը:

Էյջի Տագուչին ոգևորվածությամբ նշեց նաև, որ իր ունեցած վիճակագրական տվյալներով` ամեն տարի ավելի քան 10 հազար մարդ է Ճապոնիայից այցելում Հայաստան: «Դա հիանալի ցուցանիշ է»,- շեշտեց դեսպանը` նկատելով, որ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա:

ՀայաստանիևՃապոնիայիմիջևդիվանագիտականհարաբերությաւններըհաստատվելեն 1992թ.սեպտեմբերի7-ին: 2010թ.հունիսիցՃապոնիայումգործումէՀայաստանի դեսպանությունը,իսկ2015թ.հունվարիցՀայաստանումգործումէՃապոնիայի դեսպանությունը:

ՀՀ-իցև Ճապոնիա2014 թվականին արտահանվել է0.12 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ երկրից Հայաստան է ներմուծվել`106.7 մլն ԱՄՆ դոլարի: Ճապոնիայից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են վերգետնյա տրանսպորտային միջոցները, օպտիկական և լուսանկարչական գործիքները, մեքենաշինական և էլեկտրական սարքավորումներ:

Հայաստանից Ճապոնիա են արտահանվում ոգելից ըմպելիքներ, դեղագործական մթերք, քիմիական միացություններ, պղինձ, երկաթ և ծխախոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում