Կարեն Անդրեասյանն Արցախում հանդիպել է իրավապաշտպան ՀԿ-ների ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Կարեն Անդրեասյանն այցելել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գրասենյակ, որտեղ հանդիպել է տեղի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում Արցախի իրավապաշտպանները ներկայացրել են մարդու իրավունքներին վերաբերող առկա խնդիրները: Միևնույն ժամանակ, նրանք հայտնել և միաձայն հաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գոյություն չունի կաշառակերություն դատական համակարգում, ինչպես նաև ոստիկանությունում, դատախազությունում և մի շարք այլ իրավապահ մարմիններում: Այդ ոլորտներում առանձին դեպքերում հանդիպում է հովանավորչություն, բայց, ընդհանուր առմամբ, իրավապահ համակարգը չափազանց մաքուր է կոռուպցիոն դրսևորումներից:

Հայաստանի օմբուդսմենն այս կապակցությամբ նշել է, որ ԼՂՀ-ն տվյալ պարագայում ակնհայտ առաջատար է տարածաշրջանում, և Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանության դրական ձեռքբերումները կարող են օրինակ ծառայել հարևան բոլոր պետությունների համար: Հայաստանի օմբուդսմենը կոնկրետ միջոցներով և ծրագրերով իր աջակցությունն է առաջարկել ԼՂՀ հասարակական կազմակերպություններին: Քննարկման ընթացքում արդեն իսկ նախանշվել են հետագա համագործակցության քայլերը:

Բացի այդ, երկու պետությունների օմբուդսմենների և նրանց աշխատակազմերի առանձին հանդիպման ընթացքում որոշվել է երկու կառույցների հետագա համագործակցության հստակ ձևաչափը:

Հայերեն Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի