Միջազգային

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ կանխել է ահաբեկչական հարձակումը Զաբադանիում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ կանխել է ահաբեկչական հարձակումը Զաբադանիում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության ադրյունքում կանխել է ահաբեկիչների ներթափանցումը Զաբադանի քաղաքի արևելյան կողմում գտնվող ռազմական կետերից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, արդյունքում` մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ շարունակում է ընդլայնել իր ռազմական գործողությունները ահաբեկչական «Ջաբհա ան Նուսրա» և «Հարաքա Ահրար աշ Շամ ալ Իսլամիա» խմբավորումների դեմ Զաբադանի քաղաքում: Օգոստոսի 17-ին համատեղ ուժերը վերահսկողույթուն էին հաստատել Զահրա և Հարա ալ Ղարբիա թաղամասերի վրա:

Սիրիական և լիբանանյան համատեղ ուժերը Զաբադանիում ռազմական լայնածավալ գործողություններ սկսել են հուլիսի 4-ին:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ սիրիական բանակը Լաթաքիայի հյուսիսում գտնվող Մարիջ գյուղում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 20 ահաբեկիչների է ոչնչացրել: Սպանված ահաբեկիչների թվում նաև թուրքեր ու ֆրանսիացիներ են եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում