Սփյուռք

Հալեպի շտապօգնության մարմինը նյութական օժանդակություն է տրամադրել կարիքավոր հայերին

1 րոպեի ընթերցում

Հալեպի շտապօգնության մարմինը նյութական օժանդակություն է տրամադրել կարիքավոր հայերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի շտապօգնության մարմինն օգոստոսի 19-ին շարունակել է կատարել իր առաքելությունը՝ նյութական օժանդակություն տրամադրելով կարիքավորներին: Շտապօգնության մարմնի կամավոր աշխատակիցները նախապես պատրաստված համապատասխան թղթածրարները տրամադրել են կարիքավոր հայերին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից:

Հալեպում վերջին օրերի ընթացքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Թեպետ մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում, սակայն, ընդհանուր առմամբ, հայաշատ թաղամասերում միջադեպեր չեն գրանցվել: Քաղաքում թեև որոշակի ընդհատումներով, սակայն վերականգնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչ օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված խմբավորումների հսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում