Սփյուռք

Արգենտինացի երգահանները Ռուբեն Սեւակի բանաստեղծությունների հիման վրա երաժշտական ստեղծագործություն են գրել

1 րոպեի ընթերցում

Արգենտինացի երգահանները Ռուբեն Սեւակի բանաստեղծությունների հիման վրա երաժշտական ստեղծագործություն են գրել

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում ավանդական դարձած «Encuentros 2015» միջազգային փառատոնի ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արգենտինայի հայ համայնքից, փառատոնի շրջանակում օգոստոսի 31-ին կայանելու է «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործության պրեմիերան` նվիրված անմեղ նահատակների հիշատակին: Ստեղծագործության հեղինակներն են արգենտինացի կոմպոզիտորներ Խուան Մարիա Սոլարին եւ Ռաֆֆի Ավագյանը:

Դեռեւս ամիսներ առաջ «Արգենտինայի ժամանակակից երաժշտության» միջազգային հիմնադրամը նրանց առաջարկել էր ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երաժշտական ստեղծագործություն գրել, որը պետք է արտահայտեր հայ ժողովրդի մեկդարյա ցավն ու տառապանքը: Երգահաններն ընտրել են Ռուբեն Սեւակի բանաստեղծություններն ու դրանցից մի քանիսի հիման վրա գրել «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում