Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղին մարզադաշտից կհետեւեն Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ հոկտեմբերի 8-ին կայանալիք ընկերական խաղը կկայանա Նիցցայի Ալիանս Ռիվերա մարզադաշտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armenie-ը, որոշումը կայացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, եւ այժմ մարզադաշտը պատրաստվում է կարեւոր միջոցառմանը: Մարզադաշտի տնօրեն Սիլվիա Քոլոքը հայտարարել է, որ հանդիպումը շատ կարեւոր է թե՛ Ֆրանսիայի, թե՛ ֆրանսահայերի համար եւ իրենք ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները ընկերական խաղը բարձր մակարդակով անցկացնելու համար:

«Սա շատ կարեւոր հանդիպում է եւ մենք ուրախ ենք, որ ֆուտբոլային այդ միջոցառումը տեղի է ունենալու Նիցցայում»,- ասել է մարզադաշտի տնօրենը` հավելելով, որ Ալիանս Ռիվերայի հարեւանությամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցն նվիրված ցուցահանդես, իսկ հարակից սրճարանում այդ օրը կմատուցվեն բացառապես հայկական ուտեստներ. կհնչի նաեւ հայկական ազգային երաժշտություն: Սիլիվիա Քոլոքը տեղեկացրել է, որ ֆուտբոլային հանդիպմանը մարզադաշտից կհետեւեն հայտնի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը:

Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղեր կանցկացնի Եվրո-2016-ի որակավորման փուլի առաջին խմբում գտնվող հավաքականների հետ, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականը: Ֆրանսիայի հավաքականը` որպես մրցաշարի կազմակերպիչ երկիր, միանգամից կմասնակցի մրցաշարի եզրափակիչ փուլին:

Հայերեն English Русский

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում

Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում