Իրավունք

Երևանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդն օգոստոսի 18-ին` ժամը 02.00-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 60 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը 1952թ. ծնված Նվարդ Մանուչարյանն է, ով ժամը 09.20-ին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է նաև, որ Ն. Մանուչարյանն օգոստոսի 18-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Կատարվում է քննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում