Սփյուռք

Բերիո և Դամասկոսի թեմերի առաջնորդները Քեսաբում այցելել են ազգային պատսպարանի ճամբար

1 րոպեի ընթերցում

Բերիո և Դամասկոսի թեմերի առաջնորդները Քեսաբում այցելել են ազգային պատսպարանի ճամբար

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն ու Դամասկոսի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը Քեսաբում այցելել են ազգային պատսպարանի ճամբար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջից, նրանք մոտիկից ծանոթացել են ազգային պատսպարանի սաների և ծնողազուրկ երեխաների ծրագրերին: Երկու առաջնորդները հանդիպել են նաև երեխաների հետ և զրուցել նրանց հետ:

Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը հայրական խրատներով ու մտերմիկ զրույցներով ոգևորել է պատսպարանի սաներին: Նա իր շնորհակալությունն է հայտնել պատսպարանի հանձնախմբերին իրենց աշխատանքների համար:

«Սիրիական օգնության խաչի մեծ ընտանիք»-ում, որը գործում է շուրջ 95 տարի, գործում է 86 տարվա պատմություն ունեցող ազգային պատսպարանը: Պատսպարանի գործերով զբաղվող հանձնախմբերն իրենց աշխատանքը կենտրոնացնում են կրթական, դաստիարակչական, առողջապահական բնագավառներում, ինչպես նաև ամառային ճամբարներ են կազմակերպվում Քեսաբում: Այս մեծ աշխատանքներում իրենց ներդրումն են ունենում բարերարներ ու նվիրատուներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում