Միջազգային

Իրաքի նախկին վարչապետը հերքել է ահաբեկիչների կողմից Մոսուլի գրավման հետ կապված մեղադրանքը

2 րոպեի ընթերցում

Իրաքի նախկին վարչապետը հերքել է ահաբեկիչների կողմից Մոսուլի գրավման հետ կապված մեղադրանքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքին օգոստոսի 18-ին հայտարարել է, որ Իրաքի խորհրդարանի Մոսուլի հարցովպատվիրակության ուսումնասիրության արդյունքներն արժեք չունեն: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նախկին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այն, ինչ տեղի է ունեցել Մոսուլում, ծրագրված դավադրություն էր»,- նշել է նա` ավելացնելով, որ դավադրությունը ծրագրվել է Անկարայում, ապա «տեղափոխվել» է Արբիլ: Մալիքին քննադատել է թուրքական կառավարությանը և նրա վարած քաղաքականությունը տարածաշրջանում` նշելով, որ Անկարան «Իսլամական պետության» ահաբեկիչներին ամենամեծ աջակցողն է:

Ավելի վաղ Իրաքի խորհրդարանիՄոսուլ քաղաքը հանձնելու հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը խորհրդարանին է ներկայացրել կասկածյալների ցանկը, ովքեր մեղադրվում են քաղաքը հանձնելու մեջ: Ցանկում ներառված է 35 մարդ, որոնց թվում նաև Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքի անունը, Նինվեի նախկին նահանգապետ Ասիլ ան Նուջեյֆին, Նինվեի ուժերի նախկին ղեկավար Մահդի ալ Գարաուին, ցամաքային ուժերի նախկին ղեկավար Ալի Գայդենը:

«Իսլամական պետության» ահաբեկիչները Մոսուլ քաղաքը գրավել են 2014թ.-ի հունիսի 10-ին, որը ահաբեկչական կազմակերպության համար հաջող սկիզբ էր երկրի հյուսիսում և արևմուքտում լայնածավալ գործողություններ ծավալելու համար: Ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրաքի մեկ երրորդը գտնվում է ծայրահեղականների ձեռքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում