Արտարժույթները, բացի ֆունտից, էժանացել են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 18-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով` կազմելով477.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.69 դրամով և կազմել528.73 դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ևհասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամովև կազմել 7.28 դրամ։ Բրիտանական ֆունտիփոխարժեքն աճել է 1.45 դրամով և կազմել 749.29 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 18-ին կազմել է 17 հազար180.11 դրամ, արծաթի գինը՝233.87 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար202.28 դրամ:
Կարդացեք հոդվածը` Русский