Ցեղասպանության ականատես Սիլվարդ Ատաջյանը բժշկական հետազոտության է ենթարկվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության ակատաես-վերապրածներին բժշկական օգնության և սպասարկում տրամադրելու աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, օգոստոսի 12-ին Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած, 103-ամյա Սիլվարդ Ատաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Չարչյանի անմիջական հսկողությամբ անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, մասնավորապես, ներքին օրգանների ուլտրաձայնային, կոնքազդրային հոդերի ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական քննություն:

2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Սիլվարդ Ատաջյանը ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում: Բարեհաջող անցած վիրահատությունից հետո, այժմ տարեց կինը գանգատվում էր վիրահատված ոտքի ցավերից: Սիլվարդ Ատաջյանին հետազոտությունների և բուժման ընթացքին տեղում ծանոթացել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման միջոցառումները համակարգելու նպատակով, 2015թ. մարտին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր խորհուրդ, որն այս ընթացքում պարբերաբար բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրում ականատես-վերապրածներին:

Երևանի և մարզերի ականատես-վերապրածներին, ըստ հետազոտությունների արդյունքների, տրամադրվում են բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ: Բժշկական օգնության կարիք ունեցողները գտնվում են մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:

Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և շարունակական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055-05-86-26 շուրջօրյա հեռախոսահամարը:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը