ՀՌՈՄ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան խորհուրդ է տվել իտալացի երիտասարդությանը կարդալ ռուս դասական Ֆյոդոր Դոստոևւսկու գրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Corriere della Sera-ն, նախագահը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ սիրում է գրականության բոլոր ժանրերը, բացառությամբ լրտեսական բովանդակությամբ գրքերից:
«Ես լիովին հարգում եմ ձեզանից յուրաքանչյուրի ընտրությունը, սակայն ես ձեզ կասեմ այն ինչ միշտ ասում եմ իմ թոռներին: Գրքերն անսպառ շտեմարաններ են կյանքը հասկանալու համար: Սկսեք Դոստոեւսկուց եւ դուք կտեսնեք, որ իրականում կյանքի մասին այնքան էլ շատ բան չգիտեք»,- ասել է 74-ամյա երկրի ղեկավարը` հավելելով, որ դեռեւս մանկուց սիրել է կարդալ եւ իր հայացքների եւ գաղափարախոսության վրա մեծ ազդեցություն է թողել հենց Ֆյոդոր Դոստոեւսկին: