Հայոց ցեղասպանություն

Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին գրեթե երեք հազար հանդիսատես է մասնակցել

2 րոպեի ընթերցում

Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին գրեթե երեք հազար հանդիսատես է մասնակցել

ԲԵՅՐՈՒԹ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ երաժիշտները Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով են հանդես եկել երկրի լավագույն իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լիբանանից«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը`Հայաստանի պետական կամերային և«Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին փայլուն ելույթ է ունեցել Beiteddine Art Festival-ի շրջանակում:

«Համերգը մեկնարկել է ԽաչատրյանիՍպարտակսյուիտի կատարմամբ: Այնուհետև բեմ է բարձրացել մեր անվանի և տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով նվագախմբի հետ փայլուն կերպով կատարել է ԲրամսիՋութակիկոնցերտը: Այս կոնցերտի մասերի կատարման ժամանակ բուռն ծափողջուններ են հնչել»,-տեղեկացրեց Արման Պադարյանը:

Երեկոյի ընթացքում նվագախումբը և երգչախմբերը ղեկավարել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Երկրորդ բաժնում հնչել է ՄոցարտիՌեքվիեմը: Որպես բիս հնչել է Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից հատված: Անդադար ծափահարություններից և «բրավո»-ներից հետո համերգն ավարտվել է: Երեկոյին մասնակցել է մոտ 3000 հանդիսատես: Համերգի բոլոր մասնակիցները, աշխատակազմը, VIP հյուրերն իրենց կրծքին կրել են «անմոռուկ»: Այդ սիմվոլով է զարդարված եղել նաև բեմը»,-հավելեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսերը:

Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես են եկել նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում