Քաղաքականություն

Արգենտինահայերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը դարձել է նաեւ Արգենտինայի խնդիրը

1 րոպեի ընթերցում

Արգենտինահայերի շնորհիվ Հայոց ցեղասպանությունը դարձել է նաեւ Արգենտինայի խնդիրը

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն եւ հետեւանքների վերացում» խորագիրը կրող գիտաժողով, որին մասնակցել են Արգենտինայում հայտնի պատմաբաններ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ, դատավորներ եւ լրագրողներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանում հայտնի դատավոր Ռաուլ Զաֆֆարոնին, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, շեշտել է, որ Ցեղասպանությունը վեր է բոլոր օրենքներից եւ այն պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: «Անհնար է, որ թույլ տրվի հանցագործին փախչել արդարադատությունից: Դատապարտումը միակ տարբերակն է` վերականգնելու արդարությունն ու կանխարգելելու ցեղասպանությունների կրկնումը»,- ասել է Զաֆֆարոնին:

Փիլիսոփա Խոսե Պաբլո Ֆեյնմանն էլ շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայերի պայքարը չի պարունակում ցավ եւ տառապանք: «Նրանք ցանկանում են արդարություն: Արդարություն եւ հանցագործներին պատիժ»,- ասել է փիլիսոփան` հավելելով, որ արգենտինահայերի շնորհիվ Հայոց ցեղասպանության հարցը դարձել է նաեւ Արգենտինայի խնդիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում