Կառավարությունը պատրաստ է աջակցել գյուղացուն և վերամշակող ընկերություններին խաղողի բերքի մթերման հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում օգոստոսի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մթերող ձեռնարկությունների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով ներկաներին և անդրադառնալով 2015 թ. խաղողի մթերման կանխատեսվող ծավալին, նշել է, որ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ սպասվում է շուրջ 280.0 հազ. տոննա խաղողի համախառն բերք, որից պետք է մթերվի 196.0 հազ. տոննա, սակայն պահանջարկը կազմում է 160.0 հազ. տոննա: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է խաղողի մթերման գործընթացի ժամանակին ու սահուն կազմակերպումը և պատրաստ է աջակցել վերամշակող ընկերություններին՝ խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը լուծելու համար: «Այսօր մեկ հարց ունենք օրակարգում՝ խաղողի մթերման սեզոնի նախապատրաստական աշխատանքները և կցանկանայի նաև ձեզանից լսել՝ մենք ինչ գործիքներ օգտագործենք, ինչ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք բերքը մեր գյուղացիներից հավաքել», - ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է 2015 թ. խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին և ներկայացրել խաղող վերամշակող ձեռնարկությունների հետ նախնական քննարկման արդյունքները: Գյուղնախարարը նշել է, որ խաղողի լրացուցիչ քանակության մթերման նպատակով վերամշակողները հիմնականում բարձրացրել են շրջանառու միջոցների համալրման համար վարկային միջոցների տրամադրման հարցը: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են վարկային միջոցների տրամադրման պայմաններին, ոռոգման գործընթացի կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետի հանձնարարությամբ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը տեղեկացրել է, որ վարկավորումն իրականացվում է 5 տարի մարման ժամկետով, իսկ վարկի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև մեկ տարի տևողությամբ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ գործադիրը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղողի բերքը չմնա գյուղացու մոտ, և վերամշակող գործարաններն ընդունեն այն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ կքննարկի և հետամուտ կլինի ֆինանսական ռեսուրսի տրամադրման հարցի լուծմանը:

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը