Միջազգային

Եմենի կառավարական ուժերը վերահսկում են Ադենի ծայրամասում գտնվող շիաների նախկին դիրքերը

2 րոպեի ընթերցում

Եմենի կառավարական ուժերը վերահսկում են Ադենի ծայրամասում գտնվող շիաների նախկին դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի կառավարական ուժերը հուլիսի 30-ին, արաբական դաշինքի օգնությամբ, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, վերահսկողություն են հաստատել Ադեն քաղաքի ծայրամասում շիա ապստամբների՝ հոուսիների դիրքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կողմնակից ուժերը գրավել են Ադենի արևելյան մուտքի մոտ գտվող Մուսլիս ալ Իլմ շրջանը:

Եմենի կառավարական ուժերը Ադեն քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են հուլիսի 17-ին:

Մարտերը շարունակվում են ալ Հաջ նահանգի Հուտա քաղաքում, որը գտնվում է Ադենից 30 կմ հեռավորության վրա:

Եմենումիրավիճակնառավելսրվելէր 2015թ.հունվարից,երբշիաապստամբներըգրավելէին մայրաքաղաքՍանան:Ապստամբներիճնշմանտակ ՆախագահԱբդՌաբբոՄանսուրալՀադին և վարչապետԽալեդԲախախըհրաժարականէինտվել:Որոշժամանականց նախագահ Մանսուր ՀադինստիպվածփախուստիէրդիմելԱդեն,իսկկարճժամանակհետո՝մարտի 25-ինշիաների Ադենմտնելուց հետո,հեռացելէրերկրից:

ՆախագահըդիմելէՍաուդյանԱրաբիային`խնդրելովմիջամտելստեղծվածիրավիճակին: Մարտի 26-ինՍաուդյանԱրաբիանԲահրեյնի, Քաթաի,Քուվեյթի,ԱՄԷ-իօդայինուժերի օգնությամբ Եմենումիրականացվելէ «Վճռականությանփոթորիկ»գործողությունը, որի ավարտիցհետոսկսվել էռազմականգործողություններիմյուս՝ «Հույսիվերականգնում»փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում