Միջազգային

Դամասկոսի բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի բնակելի թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ են ընկել, որոնց պայթյունի հետևանքով 4 խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանության տեղեկացմամբ՝ հրասանդներից մեկն ընկել է Թիջարա թաղամասում, ինչի հետևանքով 4 վիրավորներ են գրացվել: Երկու հրասանդներ ընկել են Բաբ Թում քրիստոնեական թաղամասում, ինչի հետևանքով երկու տուն նյութաական վնաս է կրել:

Բացի այդ, երեք հրասանդներ են ընկել Ադաուիա շրջանում՝ պատճառելով նյութական վնասներ:

Նախօրեին՝ հուլիսի 29-ին, հրթիռ էր ընկել Դամասկոսի Մզզե 86 թաղամասում՝ նյութական վնասներ հասցնելով բնակիչների ունեցվածքին:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում