Հասարակական

Կարեն Անդրեասյանը մտահոգիչ է համարում պետական պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկության տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը մտահոգիչ է համարում պետական պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սյունիքի «Սդղլի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործին միջամտելու իրավունք չունի և այդ գործընթացին հետևում է որպես քաղաքացի:

Լրագրողների դիտարկմանը, որ մարզպետը ստում էր, երբ ասում էր, թե որդին գտնվել է Երևանում և ներկա չի եղել միջադեպին՝ օմբուդսմենը նշեց. «Շատ մտահոգիչ է, եթե որևէ պետական պաշտոնյա կեղծ տեղեկատվություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը: Հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ կհասկանանք, թե ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը` ասելով, որ իր տղան կապ չունի»:

Միաժամանակ, Կարեն Անդրեասյանը նկատեց, որ դեռևս չի պարզվել՝ Տիգրան Խաչատրյանը մեղք ունի տեղի ունեցածում, թե ոչ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց սպասել դատական գործընթացի ավարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում