Միջազգային

Իրաքյան բանակը հաջողություններ է գրանցել Անբարի նահանգում

2 րոպեի ընթերցում

Իրաքյան բանակը հաջողություններ է գրանցել Անբարի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան բանակն «Իսլամական պետությունից» ազատագրել է Անբարի նահանգի Ռամադի քաղաքի հյուսիսում գտնվող ալ Բու Զիյաբ շրջանը և առաջ է ընթանում դեպի հարևանությամբ գտնվող Ալբու Ֆարաջ շրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Խալիդիայի շրջանային խորհրդի նախագահ Ալի Դաուդը նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել, իսկ իրաքյան ուժերն առաջ են ընթանում:

Դիյալա նահանգում ազգային կամավորական ջոկատները վերահսկողություն են հաստատել ԻՊ-ի, այսպես կոչված, դատարանի վրա, որը գտնվում է Սակլաուիա շրջանում՝ Ֆալլուջայի հյուսիսում: Մարտի արդյունքում 4 ահաբեկիչներ են սպանվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԻՊ-ի 11 ահաբեկիչներ սպանվել են, ոչնչացվել են նրանց երկու թաքստոցները Ֆալլուջայի արևելքում գտնվող Քարամա շրջանում:

Նախօրեին իրայքան ուժերն ազատագրել էին Ռամադի քաղաքի օլիմպիական մարզադաշտի շրջանը, սպանվել էին շուրջ 30 ահաբեկիչներ:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում