Միջազգային

Եմենի հակամարտության գոտում զոհված քաղաքացիական անձանց թիվը մոտեցել է 2 հազարի

2 րոպեի ընթերցում

Եմենի հակամարտության գոտում զոհված քաղաքացիական անձանց թիվը մոտեցել է 2 հազարի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում 2015թ.-ի մարտի 26-ից զոհվել է 1895 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 365 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին Ժնևում հուլիսի 28-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին:

«Մարտի 26-ից Եմենում վիրավորերի թիվը հասել է 4582-ի, նրանց թվում 484-ը երեխաներ են»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, Առողջապահության Համաշխարհայինկազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Ջազարֆիթչը հայտնել է, որ չորս ամիսների ընթացքում Եմենում զոհերի թիվը շուրջ 4 հազար է: Նրա խոսքով՝ մարտի 19-ից մինչև հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում 3984 մարդ է զոհվել:

Եմենումիրավիճակնառավելսրվելէր 2015թ.հունվարից,երբշիաապստամբներըգրավելէին մայրաքաղաքՍանան:ԱպստամբներիճնշմանտակնախագահԱբդՌաբբոՄանսուրալՀադինև վարչապետԽալեդԲախախըհրաժարականէինտվել:ՈրոշժամանականցնախագահՄանսուր ՀադինստիպվածփախուստիէրդիմելԱդեն,իսկկարճժամանակհետո՝մարտի 25-ինշիաների՝ Ադենմտնելով,հեռացելէրերկրից:

ՆախագահըդիմելէՍաուդյանԱրաբիային`խնդրելովմիջամտելստեղծվածիրավիճակին: Մարտի 26-ինՍաուդյանԱրաբիանԲահրեյնի, Քաթարի,Քուվեյթի,ԱՄԷ-իօդայինուժերի օգնությամբ Եմենումիրականացվելէ «Վճռականությանփոթորիկ»գործողությունը,որի ավարտիցհետոսկսվել էռազմականգործողություններիմյուս՝ «Հույսիվերականգնում»փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում