Միջազգային

ԻՊ-ն Մոսուլում ավելի քան 120 բնակիչների է գնադակահարել

2 րոպեի ընթերցում

ԻՊ-ն Մոսուլում ավելի քան 120 բնակիչների է գնադակահարել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Մոսուլ քաղաքի ավելի քան 120 բնակիչներ գնդակահարվել են «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից նախորդ երկու օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին 48 ժամերի ընթացքում Մոսուլի մի քանի հիվանդանոցների դիահերձարաններ են տեղափոխվել ավելի քան 120 քաղաքացիներ: Նրանց մեծամասնությունը մահացու վնասվածք է ստացել գլխից: Գնդակահարվածները տարբեր պատճառներով բանտարկվել էին և գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ գտնվող բանտերում:

Նինվե նահանգի նահանգապետ Ասիլ ալ Նաջիֆին տեղեկացրել է, որ նույն ժամանակահատվածում ԻՊ-ն խաղաղ բնակիչների նոր խումբ է բանտարկել, որոնց թիվը 350-ի է հասնում:

Մոսուլ քաղաքը իսլամիստների ձեռքում հայտնվել է 2014թ.-ի հունիսի 10-ին: Մինչև այժմ քաղաքը գտնվում է նրանց ձեռքում: Մոսուլի ազատագրումն իրաքյան բանակի հիմնական նպատակն է երկրում վերահսկողություն հաստատելու ճանապարհին:

ԻՊ-ի ձեռքում է գտնվում Իրաքի մեկ երրորդը:

«Իսլամականպետություն»իսլամիստականահաբեկչականկազմակերպությունըգործումէ ՍիրիայիևԻրաքիտարածքներում: 2013թ.ապրիլին «ԱլԿաիդա»-իերկուճյուղերիմիավորման արդյունքումձևավորվելէխմբավորում՝ «ԻրաքիևԼևանտիիսլամականպետություն» անվանումով, որինպատակնէրկազմավորելիսլամականէմիրությունԼիբանանի,Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ.հունիսի 29-ինԻԼԻՊ-ըՍիրիայիևԻրաքիգրաված տարածքներում հայտարարելէԻսլամականխալիֆաթհիմնելումասին,որիխալիֆէ նշանակվել Աբու Բաքրալ Բաղդադին:Այնուհետևկազմակերպությանանվանումըփոխելու որոշումէընդունվել,ևայն վերանվանվելէ «Իսլամականպետություն»:Խմբավորման կազմումկռվումեն 80երկրիզինյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում