Միջազգային

Լիբիայի դատարանը մահապատժի որոշում է կայացրել Քադաֆիի որդու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Լիբիայի դատարանը մահապատժի որոշում է կայացրել Քադաֆիի որդու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի դատարանը հուլիսի 28-ին դատավճիռ է կայացրել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամ ալ Քադաֆիի և մի քանի նախկին պաշտոնյաների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քադաֆիի որդին և ութ այլ անձինք մեղադրվել են ռազմական հանցագործություններ իրականացնելու, մասնավորապես, 2011թ.-ին կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների սպանությունների մեջ, որի արդյունքում տապալվել է Մուամմար Քադաֆիի իշխանությունը: Մեղադրյալների համար դատարանը գնդակահարության դատավճիռ է կայացրել: Մեղադրյաների թվում է հետախուզության նախկինղեկավար Աբդ Ալլահ աս Սանուսին և նախկին վարչապետ Ալ Բաղդադի ալ Մահմուդին:

Լիբիան 2011թ.-ին Քադաֆիի իշխանութան տապալումից հետո բաժանվել է երկու մասի՝ իսլամամետ իշխանության և համաշխարհային հասրակության տեսանկյունից օրինական կառավարության: Երկրում քաոսային իրավիճակը դեռ շարունակվում է:

Մուամմար Քադաֆին սպանվել է 2011թ.-ի հոկտեմբերի 20-ին իր հայրենի Սիրթ քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում