Միջազգային

Իրաքյան ուժերն ազատագրել են Անբարի նահանգի օլիմպիական մարզադաշտի շրջանը

2 րոպեի ընթերցում

Իրաքյան ուժերն ազատագրել են Անբարի նահանգի օլիմպիական մարզադաշտի շրջանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերը հուլիսի 28-ին ազատագրել են երկրի արևմուտքում գտնվող Անբարի նահանգի Ռամադի քաղաքի օլիմպիական մարզադաշտի շրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել են «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ, վնասազերծվել են մեծ թվով պայթուցիկ սարքավորումներ, ականապատ տներ:

Ռազմական գործողություններն իրականացվել են իրաքյան բանակի, ոստիկանության, ազգային պաշտպանական ջոկատների, օդային ուժերի մասնակցությամբ: Համատեղ ուժերն այսօր ուղղվել են դեպի Ռամադի քաղաքի արևմտյան հատվածները:

Մյուս կողմից՝ Սալահ ադ Դին նահանգիի Բայջիի շրջանում, երեք ականապատ մեքենաների պայթյուններից 11 մարդ զոհվել, ևս 15-ը վիրավորվել է: Զոհերն ու վիրավորները իրաքյան անվտանգության ուժերի և ազգային պաշտպանական ջոկատների անդամներ են:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում