Միջազգային

Քրդական ուժերն ու սիրիական բանակը ԻՊ-ից նոր շրջաններ են ազատագրել

1 րոպեի ընթերցում

Քրդական ուժերն ու սիրիական բանակը ԻՊ-ից նոր շրջաններ են ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական ինքնապաշտպանական ուժերը վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող Սարին գյուղաքաղաքի վրա՝ այն ազատագրելով «Իսլամական պետություն»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերը հաջողության են հասել ԻՊ-ի հետ մոտ մեկ ամիս տևած թեժ մարտերից հետո:Քրդական ուժերին այդ գործողություններում օժանդակել են միջազագային դաշինքի հարվածները:

Սարին գյուղաքաղաքը գտնվում է Եփրատ գետի մոտ, և Քոբանի քրդաբնակ քաղաքի վրա հարձակվելու տեսանկյունից այն կարևոր կետ էր համարվում ԻՊ-ի ահաբեկիչների համար: Ակտիվիստների խոսքով վերահսկողություն հաստատելով այնտեղ՝ քրդերը կսահմանափակեն ահաբեկիչերի զենքերի տարածումը:

Սիրիական բանակը և քրդական ուժերը առաջընթաց են գրանցել Հասաքե քաղաքում՝ գրավելով մի քանի շրջաններ, որոնք շրջափակվել էին ԻՊ-ի կողմից: Ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Բացի այդ, քրդական ուժերն ամբողջությամբ ազատագրել են Հասաքեի Նաշուա շրջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում