Միջազգային

Արաբական դաշինքը սխալմամբ ռմբակոծել է Եմենի կառավարական ուժերի դիրքերը

2 րոպեի ընթերցում

Արաբական դաշինքը սխալմամբ ռմբակոծել է Եմենի կառավարական ուժերի դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավորածԱրաբական դաշինքի օդանավերը հուլիսի 27-ին սխալմամբ հարվածներ են հասցրել Եմենի կառավարական ուժերի դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռմբակոծության արդյունքում 12 մարդ է զոհվել:

Հարվածներն ուղղվել են Լահջ նահանգի շրջաններին, որտեղ, ըստ դաշինքի տեղեկությունների, եղել են շիա ապստամբների՝ հոուսիների դիրքերը:

Տեղեկություններ կան, որ հոուսիները ռմբակոծում են Ադենի օդանավակայանը: Հոուսիները նաև ռմբակոծել են Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքը: Մի քանի շրջանների ռմբակոծության հետևանքով 7 վիրավորներ են արձնագրվել:

Դրան զուգահեռ շարունակվում է արաբական դաշինքի ռմբակոծությունը շիաների դիրքերի ուղղությամբ:

Հուլիսի 27-ի կեսգիշերին ուժի մեջ է մտել զինադադարը, որը հայտարարել է արաբական դաշինքը. այն պետք է տևի 5 օր: Զինադադարը հայտարարվել է Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի հրամանով:

Եմենումիրավիճակնառավելսրվելէր 2015թ.հունվարից,երբշիաապստամբներըգրավելէին մայրաքաղաքՍանան:Ապստամբներիճնշմանտակ ՆախագահԱբդՌաբբոՄանսուրալ Հադինև վարչապետԽալեդԲախախըհրաժարականէինտվել:Որոշժամանականց ՆնախագահՄանսուր ՀադինստիպվածփախուստիէրդիմելԱդեն,իսկկարճժամանակ հետո՝ մարտի 25-ինշիաների՝ Ադենմտնելով,հեռացելէրերկրից:

ՆախագահըդիմելէՍաուդյանԱրաբիային`խնդրելովմիջամտելստեղծվածիրավիճակին: Մարտի 26-ինՍաուդյանԱրաբիանԲահրեյնի, Քաթարի,Քուվեյթի,ԱՄԷ-իօդայինուժերի օգնությամբ Եմենումիրականացրելէ «Վճռականությանփոթորիկ»գործողությունը, որի ավարտիցհետոսկսվել էռազմականգործողություններիմյուս՝ «Հույսիվերականգնում»փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում