Միջազգային

ԻՊ-ի ահաբեկիչներն իրաքյան քաղաքներից փախուստի են դիմում կնոջ հագուստով

2 րոպեի ընթերցում

ԻՊ-ի ահաբեկիչներն իրաքյան քաղաքներից փախուստի են դիմում կնոջ հագուստով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» ահաբեկիչները փորձում են փախուստի դիմել իրաքյան Անբարի նահանգի Ռամադի և Ֆալլուջա քաղաքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, փախուստի դիմելու լավագույն տարբերակն ԻՊ-ի ահաբեկիչներն իրականացնում են կնոջ հագուստ կրելով: Հիմնականում ուղևորվում են դեպի Հիթ քաղաք, որը գտնվում է Բաղդադից 140 կմ հեռավորության վրա: Զանգվածային փախուստը սկսվել է այն ժամանակ, երբ իրաքյան հատուկ ծառայության ուժերը նրանց քշել են Ռամադիի համալսարանից, որն ահաբեկիչներն օգտագործում էին որպես իրենց գլխավոր շտաբ և հիմնական բազա՝ ահաբեկչություններ նախապատրաստելու համար:

Իսլամում կնոջ հագուստով քողարկվելը համարվում է մեղք:

Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ՝ ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել Ռամադի քաղաքի արևելքում տեղի ունեցած բախումների արդյունքում: Սպանված ահաբեկիչների թիվը 30-ի է հասնում: Նրանք սպանվել են Խալիդիայի վրա հարձակման արդյունքում: Մյուս կողմից՝ Ռամադիի արևելքում գտնվող Հասիբա շրջանում 18 դիպուկահարներ են սպանվել, վնասազրեծվել են 44 պայթուցիկ սարքավորումներ:

ԻՊ-ն Մոսուլում երկու մարդու է մահապատժի ենթարկել:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում