Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Ֆրեզնոյում կվերականգնվի մեկ շաբաթից

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Ֆրեզնոյում կվերականգնվի մեկ շաբաթից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանդալները պղծել են երեք ամիս առաջ Ֆրեզնո քաղաքում կանգնեցվածч Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան fresnobee.com կայքը, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանը հայտարարել է, որ հետաքննում են դեպքի մանրամասները, և հուշարձանը կվերականգնվի մեկ շաբաթից:

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ ուրբաթ օրը ինչ-որ մեկը պոկել է հուշարձանի հուշատախտակներից մեկը, և իր հիսաթափությունը հայտնել այդ կապակցությամբ: «Այդ տախտակը պատմություն ուներ։ Շատ ցավալի է, և ես շատ հիասթափված եմ»,- ասել է Աբգարյանը և հավելել, որ տեղի ունեցածն «ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է», որին պետք է լրջությամբ վերաբերել և չպետք է հանդուժել: Հուշարձանի ավերման առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև Ֆրեզնոյում Կալիֆորնիա համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն: «Ես խնդրել եմ համալսարանի և համայնքի անդամներին համախմբվել` պաշտպանելու համար մեր պատմական հուշարձանները»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում