Սպորտ

«Ստիպեք մեզ երազել». Միշել Պլատինիի կոչը ֆուտբոլի հավաքականներին

1 րոպեի ընթերցում

 «Ստիպեք մեզ երազել». Միշել Պլատինիի կոչը ֆուտբոլի հավաքականներին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ կցանկանար կրկին ֆուտբոլիստ դառնալ, որպեսզի մասնակցեր 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Պլատինին հայտարարել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող ՖԻՖԱ-ի սեմինարի ժամանակ:

«Կցանկանայի երիտասարդանալ 30 տարով, հաղթահարել որակավորման խաղերն ու խաղալ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը»,- ասել է Պլատինին` կոչ անելով հավաքականներին խաղաղ հաճույքով:

«Մեզ նվիրեք անմոռանալի զգացողություններ, ստիպեք մեզ երազել»,- նշել է նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նախնական վիճակահանությունը կկայանա հուլիսի 25-ի երեկոյան Սանկտ պետերբուրգում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում