Միջազգային

Սիրիական բանակը կասեցրել է ԻՊ-ի հարձակումը Սուեյդայի նահանգում

1 րոպեի ընթերցում

Սիրիական բանակը կասեցրել է ԻՊ-ի հարձակումը Սուեյդայի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկն ազգային պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում հուլիսի 24-ին հետ է մղել «Իսլամական պետության» հարձակումը Սուեյդայի նահանգի Թել Բասնիա շրջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, ինչպես նաև նրանց զենքերն ու զինամթերքը:

Վերջին շրջանում Թել Բասինա շրջանը ԻՊ-ի հարձակումների է թիրախում է հայտնվել, չնայած սիրիական բանակը տեղի բնակիչների օգնությամբ կասեցրել է բոլոր հարձակումները և ահաբեկիչներին վնասներ պատճառել:

Մեծ կորուստներ են կրել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները Դարաայում և մերձակա գյուղերում: Մասնավորապես, Բուսրայի հրապարակի մերձակայքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Նախօրեին սիրիական բանակն ավելի քան 40 ահաբեկիչներ է ոչնչացրել Դարաայի տարբեր շրջաններում, որոնց թվում խմբավորման ղեկավարներ են եղել:

Ահաբեկիչներ են սպանվել նաև Թադմուր քաղաքում:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում