Միջազգային

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն Իրաքում քննարկել է ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն Իրաքում քննարկել է ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը հուլիսի 24-ին ժամանել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Արբիլ, որտեղ հանդիպել է Քրդստանի Նախագահ Մասուդ ալ Բարզանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քարտերի և Բարզանիի միջև քննարկումն ընթացել է «Իսլամական պետության» դեմ պայքարում քրդական փեշմերգա ուժերի դերի, ինչպես նաև քրդական տարածքներում ռազմական գործողությունների վերաբերյալ:

Իրաքյան տեղեկատվական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Բաղդադում հանդիպել է իրաքցի պաշտոնյաների հետ՝ քննարկելով ԻՊ-ի դեմ պայքարի հարցեր՝ մասնավորապես, Ռամադի քաղաքի վերաբերյալ, որը մայիսին հայտնվել է ահաբեկիչների ձեռքում: Նա հանդիպել է նաև Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ: Հանդիպման ընթացքում Քարտերը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Իրաքում կայունություն և անվտանգություն հաստատելու հարցում: Նաև քննարկվել է ռազմական համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր երկու երկրների միջև:

Նախօերին նաև հանդիպում է կայացել Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ Աբադիի հետ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերն անսպասելի այցով ժամանել է Իրաք: Նա Բաղդադ է մեկնել Սաուդյան Արաբիայում բանակցություններն ավարտելուց հետո:

ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ Իրաքում պայքար սկսել է օգոստոսի 8-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում