Միջազգային

Իրաքյան ուժերն Անբարում ավարտել են ռազմական գործողությունների առաջին փուլը

1 րոպեի ընթերցում

Իրաքյան ուժերն Անբարում ավարտել են ռազմական գործողությունների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը հուլիսի 23-ին հայտարարել է Անբարի նահանգում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների առաջին փուլն ավարտելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Իրաքի պաշտպանության նախարար Հադեդ ալ Օբեյդին նշել է, որ իրաքյան ուժերը հաջող ավարտել են Անբարի ազատագրման առաջին արշավը:

«Իրաքյան ուժերի հաջողությունն Անբարում այն է, որ կառավարական միասնական ուժերը մտել են նահանգի կենտրոնի՝ Ռամադիի արվարձան»,- նշել է նախարարն՝ ավելացնելով, որ ռազմական գործողությունների երկրորդ փուլը կմեկնարկի մոտ ժամանակներս:

Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում