Պաշտոնական

ՀՀ կառավարությունում քննարկել են հարկային օրենսդրության բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունում քննարկել են հարկային օրենսդրության բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հուլիսի 21-ին տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարևորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում