Հայ ծնողները նախընտրում են, որ բուհն իրենց զավակներին սովորեցնի լինել ինքնավստահ քաղաքացիներ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 16 երկրում իրականացվել է ուսումնասիրություն` պարզելու արդոք ծնողները պատրաստ են ներդնել ավելին զավակների բարձրագույն կրթության մեջ` ակնկալելով ավելի արդյունավետ համալսարանական կրթություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելի քան 5,550 ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ծնողների 79%-ի կարծիքով բարձրագույն կրթությունը պարտադիր պայման է կյանքի կարևոր նպատակներին հասնելու համար: Այդ ծնողներն ակնկալում են, որ համալսարանում իրենց երեխաները պետք է ստանան ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլեւ երեխաներին պետք է սովորեցնեն` ինչպես դառնալ անկախ և ֆինանսապես պատասխանատու քաղաքացի: Հետազոտությունն անցկացրել է «Էյչ-Էս-Բի-Սի» ընկերությունը:

Հայ ծնողների կարծիքով` շատ կարևոր է, որպեսզի ակադեմիական գիտելիքներից բացի համալսարանական կրթությունը ուսանողներին ինքնուրույն (ծնողների 86%-ը), ֆինանսապես պատասխանատու (84%) և սոցիալապես ինքնավստահ (83%) քաղաքացի դառնալու հմտություններ փոխանցի: Այսպիսով, կյանքում հաջողակ լինելու համար, ծնողներն ակնկալում են, որ համալսարանները բացի ակադեմիական կրթությունից իրենց երեխաներին կսովորեցնեն նաև կյանքի հմտություններ:

Համաձայն «Էյչ-Էս-Բի-Սի»-ի «Գիտելիքներ ողջ կյանքի համար» զեկույցի, որը երկրորդն է «Կրթության արժեքը» զեկույցների շարքից, ծնողներից շատերն իրենց երեխաների բարձրագույն կրթությունից մեծ սպասելիքներ ունեն:

Ծնողների 50%-ը կարծում է, որ մագիստրոսի կոչումն ուսման նվազագույն շեմն է, որն իրենց երեխաները պետք է անցնեն՝ կյանքի կարևոր նպատակներին հասնելու համար: Զեկույցը նաև բացահայտում է, որ ծնողների 47%-ի կարծիքով իրենց զավակների սերնդի համար ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելն ավելի մեծ դժվարություն է ներկայացնելու, քան ժամանակին իրենց սերնդի համար էր: Իրենց երեխաների մրցունակ լինելու և հասակակիցներից առաջ անցնելու, տարբերվելու հնարավորությունները մեծացնելու համար ծնողները պատրաստ են լրացուցիչ միջոցներ տրամադրել տեղական բարձրագույն կրթության համար:

Որպեսզի իրենց երեխան աշխատանքային շուկայում առավելություն ունենա և ավելի մրցունակ լինի, ծնողների 77%-ը պատրաստ է երեխային ուսման ուղարկել արտերկիր բակալավրի կամ մագիստրոսական ծրագրի համար: Թեև միջազգային կրթությունն ավելի թանկ արժե, ծնողների 70%-ը պատրաստ է ավելի շատ վճարել արտերկրում բարձրագույն կրթության համար: Զեկույցը ցույց է տալիս նաև, որ զավակների համար արտերկրում ուսում չնախատեսող ծնողների 34%-ի համար հիմնական խոչընդոտ են հանդիսանում միջազգային բարձրագույն կրթության հետ կապված ծախսերը:

Զեկույցի համաձայն՝ ծնողների 83%-ն ունի իր երեխայի ապագա մասնագիտության հստակ նախընտրություն՝ մասնավորապես մասնագիտական կամ գիտական կարիերա, որը սովորաբար ապահովում է համեմատաբար բարձր եկամուտ և կայուն աշխատանք: Առաջնային տեղ է զբաղեցնում բժշկությունը: Այս մասնագիտությունը նախընտրում է ծնողների 19%-ը: Ճարտարագիտությունը (11%) և համակարգչային գիտությունը (8%): Բարձր եկամտաբերությունը և հասարակության համար օգտակար լինելը (երկուսը միասին՝ 35%) այն հիմնական գործոններն են, որոնցով պայմանավորված են ծնողների նախընտրությունները:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տրամադրած բարձրագույն կրթության վերաբերյալ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում բժշկությունն այդքան էլ մեծ տոկոս չի կազմում (5%): Տնտեսագիտությունն ու կառավարումը, ինչպես նաև հումանիտար գիտությունները մասնագիտացման ամենատարածված ուղղություններն են՝ համապատասխանաբար 20% և 30%: 2013թ. ԲՈՒՀ ընդունված 19,000 ուսանողներից 1343-ը (7%) որոշել են մասնագիտանալ արվեստի ոլորտում: Ուսանողների 7%-ը նախընտրութունը տվել է մանկավարժությանը, ևս 7%-ը` ագրոպարենային ոլորտին:

«Կրթության արժեքը» զեկույցների շարքի «Գիտելիքներ ողջ կյանքի համար» զեկույցը հրապարակվել է հուլիսin և ներկայացնում է 16 երկրների 5,550 ծնողների կարծիքներ: Զեկույցում ընդգրկվել են Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Հոնգ Կոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Մեքսիկան, Սինգապուրը, Թայվանը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Միացյալ Նահանգները:

Ուսումնասիրությունն առցանց անցկացրել է Ipsos MORI-ին 2015թ մարտ և ապրիլ ամիսներին: Ուսումնասիրությանը մասնակցել են ծնողներ, ովքեր ունեն մինչև 23 տարին լրացած առնվազն մեկ զավակ, ով ստանում է կամ պատրաստվում է կրթություն ստանալ, և ովքեր լիովին կամ մասամբ պատասխանատու են իրենց երեխայի կրթության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Յուրաքանչյուր երկրից ուսումնասիրությանը մասնակցող ծնողների նվազագույն ընտրանքը 300 հոգի է:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում