Տնտեսություն

Զբոսաշրջության նպատակով Հայաստան այցելող իտալացիները թիվը գնալով ավելանում է

1 րոպեի ընթերցում

Զբոսաշրջության նպատակով Հայաստան այցելող իտալացիները թիվը գնալով ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը զբոսաշրջության առումով սկսել է ավելի հետաքրքիր երկիր դառնալ իտալացիների համար: Երևանում Doubletree by Hilton միջազգային հյուրանոցի բացման պաշտոնական արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: «Զբոսաշրջության նպատակով Հայաստան այցելող իտալացիների թվի մեծ աճ է նկատվում վերջին շրջանում: Գնալով ավելի շատ իտալացիներ են ժամանում Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռիչուլլին:

Այս առումով նա կարևորեց Երևանում հերթական միջազգային բրենդի հյուրանոցի բացումը, որը կնպաստի երկրում զբոսաշրջության զարգացմանը: «Շատ եմ կարևորում այս հյուրանոցի դերը զբոսաշրջության զարգացման գործում»,- եզրափակեց դեսպանը:

Երևանում հուլիսի 18-ն տեղի ունեցավ Doubletree by Hilton միջազգային հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Հյուրանոցի բացմանը մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում