Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր` հուլիսի 17-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերել են Հայաստանի ավիացիոն շուկայի մրցակցության բարձրացմանը, օտարերկրյա ավիաընկերությունների ներգրավմանը, տեղական ավիափոխադրողների հիմնմանը, ավիացիոն ոլորտի օրենսդրության բարելավմանը և այլն:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակումը, կարևորել է նման ձևաչափով քննարկումները՝ առկա խնդիրները վերհանելու և զարգացման ուղղությունները նախանշելու առումով: Ընդգծելով, որ ավիացիայի ոլորտը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության և հանձնարարել պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները:

Հայերեն English

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը