Քաղաքականություն

Հայկական զինուժը հրադադարի պահպանման համար ստեղծել է զսպման մեխանիզմ. Սեյրան Օհանյան

1 րոպեի ընթերցում

Հայկական զինուժը հրադադարի պահպանման համար ստեղծել է զսպման մեխանիզմ. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տիրապետում են իրավիճակին: Այս մասին հավաստիացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ նախարարն ասաց, որ սահմանային վիճակը վերահսկելի է՝ շնորհիվ հայ զինծառայողների խելացի գործողությունների: «Հրամանատարների եւ առաջին գծում գտնվող զինծառայողների խելացի գործողությունների շնորհիվ ծառայությունն ավելի անվտանգ ու ավելի խելացի կերպով է իրականացվում: Շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի: Հակառակորդի կրակոցները եթե նշանացուցված են՝ համարժեք պատասխան ստանում են, եթե անկանոն են՝ պատասխան չի տրվում եւ միաժամանակ համապատասխան գործողություններով, մարտական հաշվարկների իրականացման արդյունքում զսպման մեխանիզմ է ստեղծված, որ հրադադարի ռեժիմը պահպանվի»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում