Դոլարը շարունակում է թանկանալ, եվրոն` էժանանալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հուլիսի 16-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.84 դրամով` կազմելով479.25 դրամ: Եվրոյիփոխարժեքը նվազել է 4.63 դրամով և կազմել522.53 դրամ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով` կազմելով8.42 դրամ։ Բրիտանական ֆունտիփոխարժեքն աճել է 1.31 դրամով և կազմել748.35դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 16-ին կազմել է 17 հազար679.42 դրամ, արծաթի գինը՝230.05 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 701 դրամ:
Կարդացեք հոդվածը` Русский